«Չելսին» ձմռանը ծախսել է ավելի շատ, քան Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ակումբները միասին

Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել է 329,5 միլիոն եվրո, հայտնում է Marca-ն:

Անգլիական ակումբը ծախսել է ավելի շատ, քան գերմանական Բունդեսլիգայի, իտալական Ա Սերիայի, ֆրանսիական Լիգա 1-ի և իսպանական Լա լիգայի ակումբները միասին:

Հիշեցնենք, որ «Չելսին» ձմռանը թիմ էր հրավիրել Էնցո Ֆերնանդեսին (121 միլիոն եվրո), Միխայիլ Մուդրիկին (70 միլիոն եվրո), Բենուա Բադիաշիլին (38 միլիոն եվրո), Նոնի Մադուեկեին (35 միլիոն եվրո), Մալո Գյուստոյին (30 միլիոն եվրո), Անդրեյ Սանթոսին (12, 5 միլիոն եվրո), Դավիդ Դատրո Ֆոֆանային (12 միլիոն եվրո) և Ժոաու Ֆելիշին (վարձակալություն, 11 միլիոն եվրո):