Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյին։

Ըստ անգլիական լրատվամիջոցների՝ 31-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության հիմնական պատճառը Միկել Արտետան է, ով նրա տաղանդի մեծ երկրպագուն է։ Իսպանացի ղեկավարը կարծում է, որ Ժորժինյոն, ով հայտնի է իր դիսպետչերական որակներով, օգտակար կլինի իր մարտավարական համակարգում։

Ժորժինյոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: