«Չելսին» համաձայնվել է Էնցո Ֆերնանդեսի համար վճարել «Բենֆիկայի» պահանջած գումարը

«Չելսին» համաձայնվել է Էնցո Ֆերնանդեսի համար վճարել 120 միլիոն եվրո, բայց դա անմիջապես չի անի։

Արգենտինացու պայմանագրով նախատեսված փոխհատուցման չափն է կազմում 120 միլիոն եվրո, իսկ «Բենֆիկան» կտրականապես հրաժարվել է 22-ամյա ֆուտբոլիստին այլ պայմաններով բաց թողնել։

Երկարատև բանակցություններից հետո կողմերը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։ 

Նշենք, որ Էնցո Ֆերնանդեսը Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն։