Դանի Ալվեսն ֆուտբոլային հանդիպման է մասնակցել բանտում

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար  ֆուտբոլիստ, բրազիլացի Դանի Ալվեսը, ով մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար և այս պահին ձերբակալված է, ֆուտբոլային հանդիպման է մասնակցել բանտում, հայտնում է Marca-ն:

Բրազիլացին հինգշաթբի առաջին հանդիպումն է անցկացրել այլ բանտարկյալների հետ: Այդ հանգամանքը մեծ իրարանցում է առաջացրել բանտարկյալների շրջանում, որոնք ցանկացել են տեսնել պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի խաղը:

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով ազատ արձակվելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից: Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում:

Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։