ժոզե Մոուրինյուն լուսանկարվել է «Ռոմայի» ֆուտբոլիստների հետ «Նապոլիի» դեմ խաղից հետո

Կիրակի երեկոյան «Ռոման» Իտալիայի առաջնությունում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Նապոլիին»։

Պարտությունից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լուսանկար է հրապարակել:

«Ինչպիսի՜ թիմ, ինչպիսի՜ ոգի, ինչպիսի՜ ելույթ: Առա՜ջ․․․ Կհանդիպենք չորեքշաբթի Օլիմպիկոյում»,- մակագրել է լուսանկարը Մոուրինյուն։

«Ռոման» այժմ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:

Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյուի թիմը կանցկացնի փետրվարի 1-ին՝ ազգային գավաթի խաղարկության «Կրեմոնեզեի» հետ խաղում: