«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նապոլիի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» հետևում է  «Նապոլիի» վինգեր  Խվիչա Կվարացխելիայի խաղին, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ Խվիչան գրավել է անգլիական ակումբի ուշադրությունը Ա Սերիայում ցուցադրած տպավորիչ խաղի արդյունքում։

Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում 21-ամյա վրացին նեապոլցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 60 միլիոն եվրո։