Դանի Ալվեսը բանտում ֆուտբոլ է խաղացել

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը ձերբակալվել է սեռական ոտնձգությունների կասկածանքով։ 39-ամյա բրազիլացուն որպես խափանման միջոց է ուղարկել բանտ՝ առանց գրավի իրավունքի։

Վերջին մի քանի օրվա ընթացքում մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ալվեսը լավ է հարմարվել ցմահ բանտարկությանը։

Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը նույնիսկ ֆուտբոլ է խաղացել բանտում: Դա տեղի է ունեցել հինգշաբթի։ Նշվում է, որ Դանի Ալվեսի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումը լուրջ հետաքրքրություն է առաջացրել բանտարկյալների մոտ։