Զինեդին Զիդանը մտադիր է գերմանական ակումբ գլխավորել

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մտադիր է հաջորդ մրցաշրջանից վերադառնալ մարզչական աշխատանքի, հայտնում է RMC Sport-ը:

Նրա ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», իսկ Զիդանը դեմ չէ ուժերը փորձել Գերմանիայում:

Գլխավոր մարզչի կարգավիճակում Զիդանը «Ռեալի» հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունում: Մադրիդյան ակումբից նա հեռացել է 2021 թվականի մայիսի 27-ին:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Զիդանի երազանքը Ֆրանսիայի հավաքականը գլխավորելն է, սակայն նախորդ ամիս Դիդյե Դեշամը նոր պայմանագիր կնքեց ազգային թիմի հետ: