Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի համար հարձակվող Ուսման Դեմբելեի կարևորության մասին։
«Ինձ համար նա կարևոր է, նա տարբերվում է մնացածից։ Դժվար է այդպիսի վճռական ֆուտբոլիստներ գտնել մեկ առ մեկ դրվագներում։ Ակումբը գիտի դա: Քանի որ մենք այստեղ ենք, նա արտասովոր մակարդակի վրա է: Հուսով եմ, որ նա դեռ երկար տարիներ կմնա մեզ հետ»,- Չավիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։