Նաթան Ակե. «Այս հաղթանակը մեզ վստահություն տվեց»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը։ Նրա գոլը միակն էր այս հանդիպմանը։

«Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր ավելի լավ էինք և ավելի շատ էինք խաղում մեր սեփական խաղը: Դժվար էր, մրցակիցները մեծ ճնշում էին գործադրում մեզ վրա։ Ստիպված էինք Էրլինգից սովորականից ավելի օգտագործել։ Հաճելի է հաղթել: Հատկապես այս հանդիպումից առաջ երկու բարդ խաղերի ծանր շրջանից հետո։ Սա մեզ վստահություն է տալիս հաջորդ խաղում», – պաշտպանի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը դուրս եկավ մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ Հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո։