«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկություն է հայտնել վերադառնալ «Չելսի», որը նախկինում գլխավորում էր։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը դժգոհ է, որ իտալական ակումբի ղեկավարությունը ֆինանսապես չի աջակցում թիմին, ուստի Մոուրինյոյի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Չելսիի» հետ՝ քննարկելու ականավոր դաստիարակի հնարավոր վերադարձը Լոնդոն։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսիում» աշխատել է 2004-ից 2007 թվականներին և 2013-ից 2015 թվականներին: Պորտուգալացի մարզչի գլխավորությամբ «Չելսին» երեք անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն: