Ֆաբրիցիո Ռոմանոն կարևոր տեղեկություն է հայտնել Ռաֆինյայի ապագայի հետ կապված

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն կիսվել է «Բարսելոնայից» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասի հնարավոր հեռանալու մասին իր կարծիքով։

Ավելի վաղ Diario Sport-ը հայտնել էր, որ իսպանական ակումբը հիասթափված է Ռաֆինյայի խաղից և մտածում է ֆուտբոլիստին վաճառելու մասին։ Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ անգլիական «Լիդսից»: Տրանսֆերի գումարը կազմել է 58 մլն եվրո։

«Կարծում եմ՝ Ռաֆինյան ամեն ինչ կանի «Բարսելոնայում» մնալու համար, նա ցանկանում էր «Բարսելոնա» գնալ անցյալ ամառ և դեռ չի փոխել իր միտքը: Նրա ծրագիրն է պայքարել մինչև վերջ»,- ասել է Ռոմանոն:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։