Դոմենիկո Տեդեսկոն կարող է եվրոպական հավաքական գլխավորել

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը, հայտնում է HLN-ը:

Նա մտերիմ է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի տեխնիկական տնօրեն Ֆրենկ Վերկաուտերենի հետ: Հավաքականում կարծում են, որ մասնագետը բավարարում է ֆեդերացիայի պահանջներին:

Տեդեսկոյին նույնպես դուր է գալիս Բելգիայի հավաքականում աշխատելու հեռանկարը: Այսպիսով Տեդեսկոն պաշտոնի զբաղեցման հիմնական թեկնածուն է:

37-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է գերմանական «Լայպցիգը», որտեղից հեռացել է 2022 թվականի սեպտեմբերի 7-ին: