Ամերիկյան ընկերությունը թողարկել է 715 հազար եվրո արժողությամբ ժամացույց՝ ի պատիվ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ Նասր» տեղափոխվելու։ Մոդելի արտադրության գործընթացում ներգրավվել են տարբեր կարգի ավելի քան 300 թանկարժեք քարեր։
Ինքը՝ Ռոնալդուն, արդեն հասցրել է այս ժամացույցով լուսանկարվել ինքնաթիռում։ Կրիշտիանուն արդեն հասցրել է իր նորամուտը նշել «Ալ Նասրի» կազմում Սաուդյան Արաբիայի առաջնության պաշտոնական խաղում, որտեղ արդյունավետ գործողություններով գոլ չի խփել։ Բայց ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի հետ ընկերական խաղում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասրում» տարեկան 200 միլիոն եվրո է վաստակում: Պորտուգալացին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է։