Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այսպիսով, 32-ամյա իսպանացին թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։ Համաձայնագիրը նախատեսում է նաև պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։