Միկել Արտետա. «Ես երբեք չեմ փորձել copy-and-paste-ով աշխատել»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Մանչեսթեր Սիթիի» դեմ գավաթային խաղից առաջ խոսել է այն կարծիքների մասին, որ օգտագործում է Խոսեպ Գվարդիոլայի մեթոդները։

«Ես երբեք չեմ փորձել copy-and-paste-ով աշխատել: Այս ակումբն ավելիին է արժանի, և այս սխեման չի աշխատի։ Ես և Գվարդիոլան իսկապես տարբեր ենք՝ և՛ որպես մարդիկ, և՛ որպես մարզիչներ։

Դրա համար մենք իրար լավ ենք հասկանում»,- Արտետայի խոսքերը մեջբերում է BBC-ն։