Տոնի Կրոսը՝ մանչեսթերյան գրանդի թիրախում

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է խոշոր պայմանագիր առաջարկել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին, հայտնում է Sport.es-ը:

Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

«Քաղաքացիները» պատրաստ են 32-ամյա գերմանացուն տարեկան 14 միլիոն եվրո վճարել։

Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին հաղորդվում էր նաև ֆրանսիական ՊՍԺ-ի կողմից։

Անձամբ ֆուտբոլիստը չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը:

Այս մրցաշրջանում Կրոսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։