Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», հանդես կգա Մարոկկոյի հավաքականում։
Սոցցանցերի ինսայդեր Լինո Բակկոյի խոսքով՝ 23-ամյա կիսապաշտպանը կարող է միանալ աֆրիկյան թիմի ուսումնամարզական հավաքին, որը կկայանա մարտի 20-ից 28-ը։ Հարկ է նշել, որ Բրայմն ունի մարոկկոյի արմատներ։
Ընթացիկ մրցաշրջանում Դիասը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: