Մեքսիկացի Իրվինգ Լոսանոն կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

Անգլիական «Վեսթ Հեմը» առաջարկ է նախապատրաստում «Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Goal-ը:

Աղբյուրի տեղեկություններով, իտալական ակումբը պատրաստ է բաժանվել Լոսանոյից, քանի որ վերջինս չի արդարացրել ակումբի ղեկավարության սպասելիքները:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: