Յուրգեն Կլոպ․ «Մեկ այլ խնդիր վնասվածքներն են, որոնք իսկապես բարդացնում են կյանքը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այս մրցաշրջանում թիմի խնդիրների մասին:

«Մենք անցնում ենք անցումային շրջան, և ես գիտեի, որ իմ առջևում մեծ մարտահրավերներ կան, երբ նախորդ տարի նոր պայմանագիր ստորագրեցի ակումբի հետ: Ակնհայտ է, որ վերակազմավորումը չի լինի մեկ օրում։ Մեկ այլ խնդիր վնասվածքներն են, որոնք իսկապես բարդացնում են կյանքը։

Այո, շատերին հետաքրքրում է միայն կարճաժամկետ արդյունքը, բայց մենք պետք է մտածենք երկարաժամկետ հեռանկարի մասին»,- ասել է գերմանացի մասնագետը Football People-ին տված հարցազրույցում։