Մադրիդի «Ռեալը» տարաձայնություններ ունի թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ակումբը դիտարկում է 26-ամյա իսպանացու հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը և պատրաստ է նրան առաջարկել երեք տարվա պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ։

Սակայն նման պայմանները չեն բավարարում ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին, ով ցանկանում է ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքել կողմերի միջև։

Ասենսիոն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։