Տիագո Ալկանտարա. «Դա կարևոր որոշում էր ինձ համար»

Կիսապաշտպան Տիագո Ալկանտարան խոսել է Մյունխենի «Բավարիայից» «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին:

«Դա կարևոր որոշում էր։ Բունդեսլիգան հիանալի առաջնություն է, բայց ես այն բազմիցս անընդմեջ հաղթել եմ։ Ուստի որոշեցի նոր բան փորձել: Պրեմիեր լիգան այս պահին համարվում է լավագույն առաջնությունը, իսկ «Լիվերպուլն» ուներ լավագույն նախագիծն ու հրաշալի մարզիչ։ Կարծում եմ՝ մենք առաջին իսկ օրվանից մոտեցանք միմյանց»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։

Նշենք, որ գործարքը կայացել է 2020 թվականին։