«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենի ծառայություններով, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է մոտ 40 մլն. եվրո վաստակել իր ֆուտբոլիստի վաճառքից։

24-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառ։

Transfermarkt-ը ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 21 մլն․ եվրո։