Կիլիան Մբապպեն՝ պենտա-տրիկի հեղինակ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն 5 գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի «Պայ դե Կասելի» դեմ խաղում։

Իր կարիերայում առաջին անգամ հարձակվողը դարձել է պենտա-տրիկի հեղինակ։ Մինչ այդ նրա լավագույն ցուցանիշը եղել է 4 գոլը մեկ խաղում, ֆուտբոլիստը դա արել է երկու անգամ։

Նշենք, որ Ֆրանսիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչում փարիզյան ակումբը կհանդիպի «Մարսելին», որը նվազագույն հաշվով հաղթել էր «Ռենին»: