Ֆաբրիցիո Ռոմանոն կարևոր տեղեկություն է հայտնել Լիոնել Մեսսիի ապագայի հետ կապված

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ ֆրանսիական ակումբում։ Խորխե Մեսսին՝ Լեոյի հայրը, շուտով կհանդիպի ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ։ Դրա ընթացքում կքննարկվի նոր պայմանագրի ժամկետը և ֆուտբոլիստի աշխատավարձը։ Սպասվում է, որ առաջիկա հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք կբերվի։

Արգենտինացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։