Նիդեռլանդների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ռոնալդ Կումանը: 59-ամյա մասնագետն  ազգային թիմը մարզել էր նաև 2018-2020 թվականներին:

Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թավականի ԱԱ-ի ավարտը:

Նշենք, որ այդ պաշտոնում Կումանը փոխարինել է Լուի վան Գալին:

Կումանը գլխավորել է մի շարք թիմեր, այդ թվում՝ «Բարսելոնան», «Էվերթոնը», «Վալենսիան»,  «Այաքսը» և այլն: