Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Ոսկե երեք միավոր վաստակեցինք»

Գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Իսպանիայի առաջնության խաղում կատալոնական «Բարսելոնայի»՝ «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ 

«Ոսկե երեք միավոր վաստակեցինք: Սա հենց այն հաղթանակն է, որի համար պետք էր լրջորեն աշխատել։ Այս հաջողությունը մեզ էլ ավելի կուժեղացնի։ Մեր յուրաքանչյուր հաղթանակը բարդացնում է մրցակիցների կյանքը։

Ուրախ եմ, որ թիմակիցներս գնահատում են իմ ներդրումը մեր արդյունքներում։»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։