«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանով, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն, ակումբն արդեն պայմանագիր էր առաջարկել 31-ամյա ֆրանսիացուն մինչև «Բարսելոնայից» հեռանալը, սակայն հարձակվողն ընտրել է Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալու տարբերակը։
Նշվում է, որ Գրիզմանը կլքի մադրիդյան ակումբը միայն այն դեպքում, եթե գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հեռանա Մադրիդի «Ատլետիկոյից»։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: