«Միլանը» կարող է ձեռք բերել Հակիմ Զիեշին միայն մեկ պայմանով

«Միլանը» կարող է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի հնարավոր ձախողման պատճառը ֆուտբոլիստի աշխատավարձի չափն է։

Անգլիական ակումբում 29-ամյա կիսապաշտպանը տարեկան ստանում է մոտ 5 միլիոն եվրո։

Զիեշի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։