«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզան կարող է տեղափոխվել ԱՊԼ, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Լիվերպուլը», «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 60 միլիոն եվրոյի դիմաց:

Նշենք, որ Կյեզան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։