«Վալյադոլիդի» պաշտպան Իվան Ֆրեսնեդան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա իսպանացու տրանսֆերը գնելուն հավակնում է «Արսենալը»: Կողմերն արդեն բանակցում են։
Այս մրցաշրջանում Ֆրեսնեդան անցկացրել է 11 հանդիպում, որոնցում մեկ դեղին քարտ է ստացել։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է մեկ միլիոն եվրո: