Մադրիդի «Ատլետիկոն» որոշում է կայացրել Տոմա Լեմարի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարը կարող է հեռանալ ակումբից:

Աղբյուրի տեղեկություններով, իսպանական գրանդը մտադիր է վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը:

Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն այլևս հույսեր չի կապում կիսապաշտպանի հետ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Տոմա Լեմարին ցանկանում են ձեռք բերել Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ: ինչպես նաև «Բարսելոնան»: