Ալվարո Մորատան տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում Մադրիդի «Ատետիկոն» առաջին խաղակեսում երեք գնդակ խփեց «Վալյադոլիդի» դարպասը և հաղթեց՝ 0:3 հաշվով:

Այդ խաղում առաջին գոլը խփեց Ալվարո Մորատան, և սա, ինչպես պարզվեց, նրա 50-րդ գոլն էր Իսպանիայի առաջնությունում ելույթների պատմության մեջ։

Նշենք, որ հաջորդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում կմրցի «Օսասունայի» հետ։