Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել «Միլան»

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին կարող էր հայտնվել «Միլանում», հայտնում է Football Italia-ն:

Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ էին վարում ֆրանսիացու հետ, սակայն ի վերջո նրա փոխարեն ընտրվեց Դիվոկ Օրիգին, ով այդ ժամանակ ազատ գործակալ էր։ Չի բացառվում, որ գալիք ամառ իտալական ակումբը վերադառնա Մուանիի հետ բանակցային փուլին:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մուանին դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ-2022-ի արծաթե մեդալակիր։