Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է Յուսուֆա Մուկոկոյի պայմանագիրը (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է կամերունցի հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի հետ գործող պայմանագիրը, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Նրա նախորդ պայմանագրի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը դորտմունդյան թիմում մեկնարկել է ընթացիկ մրցաշրջանում և անցկացրած 22 խաղում խփել 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Trannsfermarkt-ը Մուկոկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: