Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ծայրահեղ դժգոհ է եղել թիմի հարձակվող Ռոդրիգոյի պահվածքից՝ Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչում «Վիլյառեալի» հետ փոխարինվելուց հետո։ Փոխարինումից հետո մարզիչը բարկացած խոսեց պահեստայինների նստարանից, որտեղ տեղակայված էր հարավամերիկացին։
«Ես փոխարինեցի Ռոդրիգոյին, քանի որ ակնհայտ էր, որ նա հոգնած է։ Մենք որոշեցինք ռիսկի չդիմել ու ֆուտբոլիստին հեռացրինք խաղադաշտից։
Նա իմ ձեռքը չսեղմեց, երբ փոխարինվեց, հուսով եմ, որ նա պարզապես մոռացել է դա անել»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում Ge Globo-ն։