«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կտեղափոխվի Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Էլանգան համաձայնել է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանական ակումբը պատրաստ է 20-ամյա շվեդին վարձավճարով վերցնել մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ որոշում չի կայացրել այս մրցաշրջանում հարձակվողի հեռանկարների վերաբերյալ:

Նշենք, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։