«Չելսին» հերթական տրանսֆերն է համաձայնեցրել

ՊՍՎ-ի կիսապաշտպան Նոնի Մադուեկեն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։ Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 35 մլն եվրո, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: 20-ամյա անգլիացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը անգլիական ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍՎ-ն ցանկանում է 45 միլիոն եվրո ստանալ «Թոթենհեմի» սանի համար։

Ընթացիկ մրցաշրջանում Մադուեկեն ՊՍՎ-ի կազմում անցկացրած 7 խաղում 1 գոլ է խփել։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։