Ռաֆայել Վարան. «Մենք իսկապես երջանիկ ենք»

Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը ասել է, որ թիմը սկսել է ավելի լավ հասկանալ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գաղափարները։

«Այս պահին մենք մեզ շատ ավելի լավ ենք զգում։ Հիմա մենք շատ ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է մեզանից պահանջում գլխավոր մարզիչը։ Մենք տեսնում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» էվոլյուցիան: «Մանչեսթեր Սիթիի» հետ մենք բարձր մակարդակով լիարժեք հանդիպում անցկացրինք։ Մենք իսկապես երջանիկ ենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Անգլիայի առաջնության 20 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։