Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մերժել է «Բավարիայի» առաջարկը

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մերժել է «Բավարիայի» առաջարկը դարպասապահ Յան Զոմմերի վերաբերյալ։

Մյունխենցիները հուսահատորեն փորձում են փոխարինող ձեռք բերել Մանուել Նոյերին, ով վնասվածքի պատճառով դուրս էր մնացել մրցաշրջանի մնացած հատվածում, սակայն բոլոր փորձերը ձախողվում են: Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բավարիան» «Բորուսիային» առաջարկել է 8 միլիոն եվրո ֆիքսված վճարումներ Զոմերի համար և ևս 1 միլիոն՝ բոնուսներ, սակայն «Գլադբախերի» ղեկավարությունը հրաժարվել է վաճառել 34-ամյա շվեյցարացուն։

Մրցաշրջանի վերջում Յան Զոմերը կարող է դառնալ ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ ավարտվում է հունիսին։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում փորձառու դարպասապահը 10 խաղում բաց է թողել 14 գնդակ։