ՊՍԺ-ն 10 միլիոն եվրո կստանա «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» լավագույն ֆուտբոլիստների հետ հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը նույնպես գումար կստանա հանդիպման վճարովի հեռարձակման համար։
ՊՍԺ-ի խաղն «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» աստղերի դեմ նախատեսված է հունվարի 19-ին: Հանդիպումը կկայանա Էր Ռիադում։