«Բարսելոնայի» նախագահը նշել է, թե որ ակումբներին է համարում լավագույնն աշխարհում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե որ ակումբներին է համարում լավագույնն աշխարհում։

««Բարսելոնան» և «Ռեալը» աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբներից երկուսն են»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Managing Barsa-ն:

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպման նախօրեին, որում «Բարսելոնան» հանդիպեց «Ռեալի» հետ։ Կատալոնացիները հաղթանակ տոնեցին 3։1 հաշվով։ Սա թիմի առաջին գավաթն է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի գլխավորությամբ: