Կոլումբիացի երգչուհի Շակիրան մեծ կախարդ տիկնիկ է տեղադրել ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մոր տան դիմացի պատշգամբում։
Ինչպես հայտնում է Marca-ն, այս կերպ արտիստուհին որոշել է նախկին սկեսուրին հիշեցնել իր մասին։
Շակիրան շատ բարձր միացրել է նաև իր՝ «Shakira – Bzrp Music Sessions, Vol 53» երգը, որում երգչուհին ծաղրել է նախկին սիրելիի ու նրա նոր ընկերուհուն։
«Դու Ferrari-ն փոխեցիր Renault Twingo-ի հետ: Դու Rolex-ը փոխեցիր Casio-ի հետ»,- երգել է նա:
