Մյունխենի «Բավարիան» փոխարինող է գտել Մանուել Նոյերին

Մյունխենի «Բավարիան» երկարաժամկետ փոխարինող է գտել իր 36-ամյա դարպասապահ Մանուել Նոյերին, ում պայմանագիրը թիմի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։ Ըստ Kicker-ի՝ հիմնական թեկնածուն Դորտմունդի «Բորուսիայի» 25-ամյա դարպասապահ Գրեգոր Կոբելն է։

Աղբյուրի համաձայն, «Բավարիայի» ղեկավարությունը կարծում է, որ շվեյցարացին կկարողանա երկար տարիներ փակել դարպասապահի դիրքը թիմում։ Հիշեցնենք, որ Գրեգորն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Դորտմունդի «Բորուսիայում»:

Այժմ «Բավարիան» կարճաժամկետ փոխարինող է փնտրում Նոյերին, ով ոտքի կոտրվածքով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Հիմնական թեկնածուն մեկ այլ շվեյցարացի է՝ Յան Զոմմերը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: