Կեյլոր Նավասը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Ran-ը։

Նշվում է, որ Նավասը դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե ակումբին չհաջողվի պայմանագիր կնքել Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի հետ։

Մյունխենցիները ներկայումս փոխարինող են փնտրում թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերին, ով վերջերս կոտրեց ոտքը և դուրս մնաց շարքից: