Ժոզե Մոուրինյոն կարող է լքել «Ռոման»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իր թիմից։ Sky Italia-ի տեղեկություններով՝ պորտուգալացուն դուր չի գալիս այն ուղղությունը, որով շարժվում է Ջալլորոսիի ղեկավարությունը։

Մոուրինյոն «Ռոմա»-ն գլխավորում է 2021 թվականի ամռանից, երբ 2010 թվականից ի վեր առաջին անգամ վերադարձավ Ա Սերիա։

«Ռոման» Ա Սերիայում այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։