ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կտեղափոխվի ԱՊԼ

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան ներկա չի եղել թիմի այսօրվա մարզմանը։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով՝ դա պայմանավորված է «Վուլվերհեմփթոն» ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հետ։

Աղբյուրի համաձայն, Սարաբիան կլինի Խուլեն Լոպետեգիի թիմի հաջորդ նորեկը։ 30-ամյա իսպանացու համար անգլիական ակումբը կվճարի 5 միլիոն եվրո + բոնուսներ։

Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնը» մինչ օրս ավելի քան 60 միլիոն եվրո է ծախսել ձմեռային տրանսֆերային շուկայում կիսապաշտպան Մարիո Լեմինի և հարձակվող Մաթեուս Կունյայի տրանսֆերների համար: