«Բարսելոնայի» կիսապաշտպանը մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը մոտ է «Լեսթեր» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը, երկուշաբթի օրը՝ հունվարի 16-ին, կողմերը կրկին բանակցություններ կվարեն։

Անգլիական ակումբը 34 միլիոն եվրո է առաջարկել 21-ամյա իսպանացու համար, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում»

։Այս մրցաշրջանում Գոնսալեսը Լա Լիգայում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։