«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ԱՊԼ-ի 20-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիին» (1:2) հաղթելուց հետո կիսվել է հույզերով։
«Սա յուրահատուկ հանդիպում էր: Խփել վճռորոշ գոլը և հաղթել։ Այս հաջողությունը կարող է շատ կարևոր լիցք հաղորդել ամբողջ թիմին։ Ես միշտ գիտեմ, որ մենք շատ բանի ենք ընդունակ։ Իսկ այժմ ամեն ինչ հնարավոր է»,- Ռաշֆորդի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Նշենք, որ Էրիկ տեն Հագի թիմը վաստակեց 38 միավոր և բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։