Պաշտոնական․ Իսմայել Բենասերը երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Իսմայել Բենասերը երկարաձգել է պայմանագիրը իտալական ակումբի հետ։ 25-ամյա ալժիրցի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Նշենք, որ Բենասերը, ով «Միլան» է տեղափոխվել 2019 թվականին «Էմպոլիից» 17,2 միլիոն եվրոյի դիմաց, «ռոսոներիների» կազմում անցկացրել է 129 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Անցած մրցաշրջանում Բենասերը օգնեց «Միլանին» 11 տարվա մեջ առաջին անգամ հաղթել Իտալիայի առաջնությունում: